Էկոլոգիա

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

  1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույնհատկանիշները: Ինչու՞

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը դա բիոլոգիական համակարգ է, որը բաղկացած է կենդանի օրգանիզմների միությունից, նրանց ապրելու միջավայրից: Էկոհամակարգիկարևորագույն հատկություններն ենօրգանական նյութ ստեղծելու էներգիակապելու  և անջատելու  նյութերիշրջապտույտ իրականացնելուհատկությունը: Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանումբնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմումեն համակարգի կենդանի զանգվածը։ Նաև էկոհամակարգը բարդինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույնզարգացող համակարգ է։ Էկոհամակարգի հիմնական բնութագրիչըհանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակիմեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունըէկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այստեղից հետևում է, որ Էկոհամակարգի մաս կարելի է համարել միայն այն օրգանիզմները, որոնք կարողանում են ինքնուրույն կարգավորվել:

  1. Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչառանձնահատկություն ունենք նրանք:

Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:

Արգելավայրը իր Էկոհամակարգերով՝ Բնական էկոհամակարգերումգոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդէկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևսձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայնտեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանումէ: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգումառանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակներիթվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում ենգերիշխող կամ դոմինանտ, օր՝. «Սոսու պուրակ» արգելավայրում,որտեղ պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսուամենախոշոր պուրակը՝ բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավորև հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյանկաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին, սակայնգերիշխող տեսակը սոսին է:

  1. Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերիկենսագործունեություն վրա:

Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` արոտավայրերը, անասնապահական տարածքները, բանջարանոցները, մարգագետինները և այլն:  Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:

Սակայն այս ամենից բացի մարդը նաև մեծ վնասներ է պատճառում էկոհամակգին, որոնք մեծ մասսամբ դառնում են էկոլոգիական աղետների պատճառ:

Աշխարհագրական թաղանթի ոլորտները.հետազոտական, վերլուծական աշխատանք

1. Որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները                                                                                                       Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը:
Համամոլորակային հիմնախնդիրները պատահական չեն առաջացել, դրանց առաջացմանը նպաստել են որոշ խնդիրներ, որոնք մինչ օրերս էլ դեռ վերջնական լուծում չեն ստացել: Բազմաթիվ համամոլորակայնի հիմնախնդրից են` Ջրի  աղտոտումը, Շրջակա միջավայրի աղտոտումը և այլն:

2. Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները                                       Աշխարհագրական թաղանթի ոլորտները հինգն են (մթնոլորտ, քարոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ), որոնցից յուրաքանչյուրը վտանգված է իր չափող:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            3.  Ո՞ր ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ                                                                            Այս հինգից կցանկանամ առանձնացնել և խոսել հատկապես մթնոլորտի մասին, որի աղտոտումը հասնում է անհավանական սահմանների:
Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի  սահմանները: Մթնոլորտը աղտոտում են հիմնականում քիմիական գործարաններից օդ թափանցող թունավոր նյութերը, որոնք հասնում են մթնոլորտ, և մթնոլորտը այդ ամբողջը կլանում է իր մեջ և մեքենաները, որոնք արտանետում են CO և CO2 գազերի ամենամեծ բաժինը: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է:
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:                                                                                                                                                                                                                                                                                                                                                         4. Նշել` ինչպիսի բնապահպանական միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար  Համամոլորակային հիմնախնդիրները կանխելու համար, կազմակերպվում են մի շատ ու շատ միջոցառումներ, որոնցից առավել նշանավոր է արգելոցների առկայությունը, որոնք պահպանում են բնության որոշակի տարածքներ, որտեղ բույսերն ու կենդանիները վտանգված են: Արգելոցները, կարելի է ասել մոնիթորինգի մի մասն են կազմում:  Բացի արգելոցներից գործում է նաև մոնիթորինգը, որը իրենից ներկայացնում է հսկողություն շրջակա միջավայրի վրա: Մոնիթորինգը հսկում և սահմանափակում է շրջակա միջավայրի այն հատվածները, որտեղ ավելի են գերակշռում էկոլոգիական խնդիրները:  Մոնիթորինգն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է: Բացի մոնիթորինգից, կան որոշակի առանձին կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են այդ հարցերով:

 

 5. Մասնավորեցնել մեր երկրի օրինակով                                                                                                                                        ՀՀ-ում անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ լքել են իրենց բնական կենսավայրերը:Հայաստանում անտառները պետական սեփականություն են,  և պետությունն է ապահովում անտառների պահպանությունը, օգտագործումը, վերականգնումն և նոր անտառային տարածքների ստեղծումը: Օրենքով անտառահատում թույլատրվում է միայն սանիտարական և խնամքի նպատակներով: Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն: Անտառային հողերում ջրի պակասի պատճառով տեղի են ունենում առավել խոնավասեր խոտան ծառատեսակների քանակական և որակական փոփոխություններ: Համաձայն փորձագետների, անտառային տարածքների ոչնչացման առկա տեմպերով շարժվելու դեպքում աշխարհում կվերանան բոլոր կանաչապատ տարածքները և մոտակա 50 տարվա ընթացքում կվերածվեն անապատի: Եվ որպեսզի կանխվի անտառահատման բոլոր փորձերը պետությունը անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք դրական տեղաշարժեր են գրանցում:

 

 

Աղետներ: Անհատական աշխատանք

Ի՞նչ է աղետը, որքանով է մարդու ներգործությունը մեծ աղետների առաջացման մեջ:

Աղետը պատահար է , որն առաջանում է բնական կամ մա ր դածին արտակարգ իրավիճակների արդյունքում , իր հետ բերելով մարդկա յին մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքների: Մարդածին աղետների հիմնական պատճառները հանդիսանում են մարդկանց սխալները:

Բերել մեկ խոշոր տեխնածին կամ բնածին աղետի օրինակ(նկարագրել այն, նշել էկոլոգիական հետևանքները):

Բնածին աղետ 

2005 թվականին՝ Պակիստանում տեղի ունեցավ 7,6 բալանոց երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը Կաշմիր քաղաքն էր: Դա տեղի ունեցավ 2005 թվի հոկտեմբերի 18-ին, առավոտյան: Մահացած մարդկանց թիվը կազմեց 75000, իսկ վիրավորված մարդկանց թիվը 106000: Աղետի պատճառներն էին շենքերի աղքատիկ շինարարությունը:

Տեխնածին աղետ 

Խուանխեն մեծությամբ երկրորդ գետն է Չինաստանում, երկարությունը՝ 5464 կմ: Դեղին գույնը գետը ստացել է անտառային հանքավայրերից: Բայց հիմա գետը դարձել է շականակագույն, իսկ երբեմն դառնում է կարմիր: Դրա պատճառը քիմիական նյութերն են, որոնք բխում են մոտակա գործարաններից: Սա իր հերթիճ մեծ խնդիր է, որովհետև դա միակ ջրի աղբյուրն է միլիոնավոր չինացիների համար:

Կարելի՞ է արդյոք կանխել  աղետները, կամ գոնե դրանց վատ հետևանքները: Բերել հիմնավոր փաստարկներ: 

Ինձ թվում է հնարավոր չէ խուսափել բնածին աղետներից: Հնարավոր չէ կանխել բնածին աղետները: Չէ որ դրանք անկանխատեսելի են: Բայց տեխնածին աղետները, որոնք առաջանում են մարդու պատճառով իհարկե կարելի է:

 

 

 

Իմ Էկո բառարանը

  1. Աղետ- Դժբախտություն, չարիք, շատ ծանր դժբախտ պատահար:
  2. Արգելոց- Արգելելու՝ փակելու և պահելու տեղ, արգելարան:
  3. Արգելավայր-Վայր՝ որոշ տարածություն, որտեղ արգելված է որևէ բույսի, կենդանու, ձկան ևն տնտեսական և արդյունաբերական օգտագործումը, արգելարան:
  4. Բնություն-Ամբողջ նյութական աշխարհը. այն ամենը, ինչ որ մարդու գործունեությամբ չի ստեղծվել:
  5. Բնօգտագործում-Բնական պաշարների և բնական պայմանների օգտագործման և պահպանման ձևերի համախումբ։ Ներառում է՝ բնական պաշարների պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը կամ վերամշակումը, կյանքի բնական պայմանների օգտագործումը և պահպանումը, բնական համակարգերի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, վերականգնումը և բարելավումը։:
  6. Բնապահպանություն- երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն, ինչպես նաևֆլորայի ու ֆաունայի բազմազանությունը, ընդերքի հարստությունը, ջրերի և մթնոլորտային օդի մաքրությունը։:
  7. Դեգրադացիա- Աստիճանական վատթարացում, դրական հատկանիշների՝ հատկությունների կորուստ,
    ապաստիճանում:
  8. Էկոլոգիա-Կենսաբանության մի բաժինը, որ ուսումնասիրում է կենդանական ու բուսական մարմինների և նրանց շրջապատող միջավայրի փոխհարաբերությունները:
  9. Էկոլոգիական կուլտուրա-Էկոլոգիական կուլտուրա:
  10. Էկոլագիական ճգնաժամ-ճգնաժամը բերում է մեկ կամ ավելի տեղային էկոհամակարգերի ոչնչացման:
  11. Էկոհամակարգ- համակարգ, որը կազմված է ֆլորայի և ֆաունայի օրգանիզմների համայնքից:
  12. Էրոզիա-Ողողամաշում, ողողափորում:
  13. Թափոն-Որևէ բանի անպետք՝ թափելու ենթակա մնացորդ, թափուկ:
  14. Կոմպոստ- Բուսական, հանքային ու կենդանական նյութերի թափոններից հսղի կամ տորֆի խառնուրդով պատրաստվող օրգանական պարարտանյութ:
  15. Կենսահումուս-Կենսահումուսը բնապահպանական առումով անվտանգ օրգանական պարարտանյութ է:
  16. Որսագողություն-Գաղտնի որսորդություն, արգելված վայրերում՝ ժամանակում կամ արգելված որս անելը, գողորսություն:
  17. Ջերմոցային Էֆեկտ- մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։
  18. Ռացիոնալ բնօգտագործում-ոացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտաոը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին։
  19. Ռեսուրս-Որևէ բանի պաշար:
  20. Սողանք-Հողի վերին շերտերի անջատումն ու ցած սահելը՝ ծանրության ուժի ներգործությամբ:
  21. Քաղծկեղածին-նյութեր կամ ֆիզիկական գործոններ, որոնք ընդունակ են առաջացնել չարորակ գոյացություններ կամ նպաստել դրանց զարգացմանը։

Էկո լուրեր

Ինչպես հաստատում է«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, համահայկական բնապահպանական ճակատի կամավորները սույն թվականի նոյեմբերի 22-ի Լոռու մարզի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են ավելի քան 1030 ապօրինի հատված ծառ, որոնցից 870-ը` թարմ հատված: Հատված ծառերի տրամագծերը կազմել են 10-130 սմ։

Ըստ համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանի,հատված ծառերի վրա իրենք կնիքներ չեն տեսել, բայց միայն մի քանի տեղ կանաչ գույնով անհասկանալի գրառումներ են նկատել:

«Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի կամավորները Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում 2015թ-ին հայտնաբերել են մոտ 2500 ապօրինի հատված ծառ: Մինչդեռ պաշտոնական տվյալներով` 2015թ-ին ապօրինի հատվել է 1273 ծառ:

Նշենք, որ 2016թ-ի բյուջեի նախագծով Հայաստանում անտառատնկումների համար գումար նախատեսված չէ: 1 միլիարդ 201 միլիոն դրամ ուղղվելու է անտառային տնտեսության աշխատողների աշխա­տավարձի ապահովմանը, 54 միլիոն 656 հազար դրամ`անտառների ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման, անտա­ռածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների ու անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառ­վերա­կանգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասա­տուների տարածվածության և բացասական այլ գործողությունների վերա­բերյալ տվյալների հավաքագրմանը:

Ապորինի անտառահատումներ 

Այս տարվա 10 ամիսների ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ապօրինի անտառահատման 34 դեպք, որոնցով հարուցվել է 7 քրեական գործ։ Ապօրինի անտառահատումների հետեւանքով պետությանը պատճառվել է մոտ 50 մլն դրամի վնաս։ Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից, նախաքննության ընթացքում վերականգնվել է վնասի մի մասը:

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի անտառահատման դեպքեր: Ինչպես հայտնում է ՀՀ  բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, կազմվել է անտառխախտման  7 արձանագրություն՝ 27 ծառի և 4 խ.մ վառելափայտի անտառից ապօինի դուրսբերման դեպքերի համար: Անտառախախտներին բռնել են Պարկի «Հաղարծին» եւ «Գոշ» տեղամասերում: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը  մասնագետները դեռ հաշվում են:

Բայց ընդհանուր ապօրինի անտառահատումների քանակը Հայաստանում էապես նվազել է։ Անցած տարի, նախորդի համեմատ, դրանք կրճատվել են 4,1 անգամ։ Մյուս կողմից՝ ավելացել են բացահայտումները։ Եթե 2005թ. բացահայտվել է ապօրինի հատումների ընդամենը 2,7, ապա անցած տարի՝ 73 %։

 

Գետ ՀԷԿ քանակ էկոլոգիական խնդիր Բնապահպանների արձագանք Հանրային լսումներ
Եղեգիս «Եղեգիս»
«ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ»
«Եղեգնաձոր»
«Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»
«ԵՂԵԳԻՍ-3»
«Եղեգիս-2»
«Եղեգիս-1»
«Գողթանիկ»
«Տիգրան Մեծ»
«Ալնարս»
10 1.Գետի ամբողջ ջուրն ուղղվում է կայանի աշխատանքին` պատճառ դառնալով գետի էկոհամակարգի կործանմանը2. Գետի ստորին հատվածներում կարմրախայտ էնդեմիկ ձկնատեսակն արդեն անհետացել է Համահայկական բնապահպանական ճակատ հասարակական կազմակերպությունը քանիցս անդրադարձել է Եղեգիս գետի վրա կառուցված ՀԷԿ-երի խնդրին, այցելել շրջակա գյուղեր, զրուցել բնակիչների հետ: Փորձագիտական խումբ է ուղարկվել՝ մոնիտորինգ անցկացնելու: Բնապահպանության նախարարության առջև բարձրացվել է Եղեգիսի աղետալի վիճակի մասին խնդիրը: Մոտակա Շատին գյուղի 2500 բնակչից հանրային լսումներին մասնակցել է 20 հոգի, մնացածը տեղյակ չեն եղել: Գյուղում բնակչության մեծամասնությունը դեմ է գետի վրա ՀԷԿ-երի կառուցմանը, քանի որ գյուղում առկա է ոռոգման ջրի խնդիր, էկոհամակարգի փոփոխման պատճառով գյուղացիները զրկված են նաև ձուկ որսալու հնարավորությունից, ինչը շատերի ապրուստի միակ միջոցն է:

 

Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության ընդհանուր ցանցին:

Գիտնականները հաշվարկել են էներգիայի ընդհանուր քանակությունը, որը կարելի է ստանալ քամու օգնությամբ: Պարզվել է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները:

Ջրային Էներգիա  

Ջրային էներգիան ստանում են ՀԷԿ-Ի օգնությամբ: ՀԷԿ-էրի հիմնական գործատույթը` մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի վերածելն է: Իսկ մեխանիկական էներգիան տալիս է ջրի հոսքը կամ ջրի ճնշումը:

 

Արևային Էներգիա 

Արևային էներգիան, արևային լույսի փոխարկումն է էլեկտրականության: Էներգիայի փոխարկման համակարգերի մեջ օգտագործվում են ոսպնյակներ կամ հայելիներ կենտրոնացնելու համար լույսի մեծ տարածք փոքր հեծանի վրա։

Արևային էնեկտրակայնները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին։ Առաջինը եղել է Կալիֆոռնիայում։

10 երկրներ, որոնք օգտագործում են արևային էներգիան 

Գերմանիա

Իտալիա

Ճապոնիա

ԱՄՆ

Իսպանիա

Չինաստան

Ֆրանսիա

Չեխիա

Բելգիա

Ավստրալիա

 

Իմ Շրջակա միջավայրը

Այն ամենը ինչը շրջապատում է մեզ կոչվում է «Շրջակա միջավայր»: Շրջակա միջավայրի համար պատասխանատու ենք մենք մարդիկ: Ամեն մարդ պարտավոր է պահպանել բնությունը և շրջակա միջավայրը: Կարծում եմ մարդիկ այժմ աշխատում են ավելի ու ավելի լավ վերաբերվել բնությանը: Ստեղծվում են տարբեր բնապահպանական կազմակերպություններ և այլն: Սակայն այդ ամենի հետ մեկ տեղ մարդիկ շարունակում են առանց խնայելու օգտագործել բնական ռեսուրսները՝ վերանում են անտառները, որտեղ ապրում են տարբեր տեսակի կենդանիներ: Նաև մարդիկ ախտոտում են օդը օգտագործելով տարբեր գործարաններ, մեքենաներ և այլ վառելիքային նյութեր: Իհարկե այժմ բնապահպանական կազմակերպությունները աշխատում են ավելի լավ քան անցյալում, բայց միևնույն է, եթե մարդիկ շարունակեն այսպես անխնա վերաբերվել բնությանը, ամբողջ այն գեղեցկությունը, որը շրջապատում է մեզ կվերանա:

Advertisements