Monthly Archives: January 2014

Հովհաննես Բաղրամյան Կենսագրություն

Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թվի Դեկտեմբերի 2: Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի: Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում՝ Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (հետագայում՝ Կիրովաբադ) նահանգում՝ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։

1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան Կայսրության դեմ։

Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Նա առաջ քաշվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարեց Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման:

1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։

Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար։ 1954 թվականին նշանակվեց պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ։ 1955 թվականին նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության Մարշալի կոչում։ Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։ Զորացրվեց 1968 թվականին։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։

Նա մահացավ 1982 թվի սեպտեմբերի 21-ին:

Advertisements

Leave a comment

Filed under Uncategorized

Իմ Նախասիրությունը

Իմ սիրելի զբաղմունքներից մեկը այսպես կոչված հոբբին դա երաժշտությունն է: Ես հաճախում եմ Սայաթ-Նովաի անվան երաժշտական դպրոցը: Այնտեղ սովորում եմ Սոլֆեջիո (երաժշտական գրականություն) իսկ որպես մասնագիտական գործիք ընտրել եմ դաշնամուրը: Ես սովորում եմ այնտեղ արդեն 6 տարի և մյուս տարի ավարտելու եմ: Ես դեռ չեմ կողմնորոշվել թե ապագայում ինչ եմ դառնալու բայց նույնիսկ եթե երաժիշտ չդառնամ միևնույն է երաժշտությունը միշտ կմնա ինձ համար որպես մոտ ընկեր և սիրելի զբաղմունք:

Leave a comment

Filed under Uncategorized

Կարդացի Պարույր Սևակ

Իմ կարծիքով Վերնագիրը վերջում ժողովածույում բոլոր բանաստտեղծությունների մեջ սկզբնական մասը գրված էր հանելուկի նման: Օրինակ առաջին բանաստեղծության մեջ գրված էր, որ

Ճանապարհների փոշիների մեջ
Դնում են կնիք նախարարական,
Մի կնիք,
Որին հաշվի չի առնում
Լոկ օրինազանց – քրեագործ քամին…: Ու վերջում գրված էր: Այդ… իմ քայլե՜րն են: Այսինքն բոլոր բանաստեղծությունների վերջում պատասխանները հեղինակը գրել էր: Սակայ ինձ թվում է, որ բոլոր բանաստեղծություններն էլ իրենց մեջ պարունակում էին տխրություն: Դրա պատճառով ես ընտրեցի առաջինը, քանի որ այն շատ էր նման հանելուկի: Իսկ օրինակ 8-րդը մարդու տանջանքի մասին էր ու ինձ դուր չեկավ:

Leave a comment

Filed under Uncategorized

Դիջիթեք

Վիլյամ Սարոյան Պիեսներ

Leave a comment

Filed under Uncategorized

Թթվածնի հայտնագործումը

Leave a comment

Filed under Uncategorized

Гениальные Изобретения Леонардо Да Винчи

Leave a comment

Filed under Uncategorized

Dialog Երկխոսություն (George und Mary lernen einander kennen) Գեորգին և Մերին ծանոթանում են

M. Hallo

G. Hallo

M. Wie heist du?

G. Ich bin George und du?

M. Ich bin Mary.

G. Woher kommst du?

M. Ich komme aus Erevan.

G. Wan hast du Geburtstag?

M. Ich habe Geburtstag am Juni neunzehn  und du?

G. Ich habe Geburtstag am zwölften November.

M. Wie alt bist du?

G. Ich bin dreizehn Jahre alt und du?

M. Ich bin elf Jahre alt.

M. In welcher Klasse lernst du?

G. Ich lerne in der achten Klasse.

M. George hast du Geschwister?

G. Ya. Ich habe einen bruter. Er heist Mikael. Er besucht Kindergarden.

G. Hast du Geschwister?

M. Ya. Ich habe Schwester. Er heist Eva. Er besucht Schule. Und lerne in der zehnten Klasse.

G. Bis später!

 

http://mskh.am/de/36753

 

 

Leave a comment

Filed under Uncategorized